Լուսանկար․ Անհայտ անձիք շրջափակել են պատգամավ...

Ժամեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթարբեկյանը գրեց, որ դուրս է գալիս խմբակցությունից․«ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես' մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։

Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ' հայտարարում եմ.
1. Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։
2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։
Աստված մեզ պահապան»։
Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Աթաբեկյանի` Պտղնիում գտնվող առանձնատան տարածքի մոտ մի քանի սև ավտոմեքենաներով տղաներ են գնացել։ Մեր տեղեկություններով, նրանք փնտրում են պատգամավորի տունը։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի խոսքը պատգամավորներ Հակոբ Սիմիդյանի եւ Հայկ Սարգսյանի մասին է:

Մեզ հաջողվել է ստանալ լուսնկարներ, որից պարզ է դառնում, որ իրականում անհայտ անձիք շրջափակել են պատգամավորի առանձնատունը։