Լուկաշենկոն եւ Պուտինը քննարկել են համատեղ պա...

Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են համատեղ պաշտպանական համակարգերի ամրապնդումը:

Ինչպես հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը, Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Վլադիմիր Պուտինի քննարկած հիմնական թեմաներն էին հարկային համակարգի գործունեությունը, ռազմարդյունաբերական համալիրում համագործակցության հարցերը, համատեղ պաշտպանության համակարգերի ամրապնդումը, ԶԼՄ-ների աշխատանք ժամանակակից պայմաններում:

Հիշեցնենք, որ երեկ Սոչիում տեղի են ունեցել Պուտինի եւ Լուկաշենկոյի բանակցությունները: