Լոռիում «Նիվան» վերանորոգվող ճանապարհին գլխիվ...

Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, և գլխիվայր հայտնվել ճանապարհաշինարարների կողմից փորված փոսում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորին տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վաորրդի և վիրավորի ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը ամուսիններ են: