Երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ գործարար Սամվել Ալեքսանյանը ադրբեջանցի զինվորականներից 150 դրամով բենզին է գնում և այն վաճառում 400 դրամով։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրառում էր արել նաև ռուսաստանցի մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը: Նա մասնավորապես գրել էր. «Ստեղծված իրավիճակից իր շահն է գտել Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամոն): Նա կարողացել է որոշ մարդկանց միջոցով կապ հաստատել բենզին վաճառող ադրբեջանցի զինվորականների հետ և մեծ խմբաքանակներ է գնում: Ադրբեջանցիներից Լֆիկ Սամոն բենզինը գնում է լիտրը 150 դրամով և կրկնակի եամուտ ստանում այն մոտ 400 դրամով վաճառելով Հայաստանում: Այս մասին գրում է ARMINSIDER տելեգրամյան ալիքը»:
Armlur.am-ի հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը անդրադարձ էր կատարել տարածվող տեղեկություններին և սպառնացել Արամ Գաբրիելյանովին.«Էդ ուրիշ երկրներում հայրենասիրություն խաղացողներին ասեք զգույշ խաղան, որովհետև կամաց ուրիշ դաշտ են մտնում, լավ չի լինի»: