Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպա...

«Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք»: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում:

Լայչակը նաև ամփոփել է անցնող տարին՝ նշելով, որ տարվա ընթացքում հակամարտությունների կարգավորմանն ուղղված երկխոսությունը կայացել է Միսնկի խմբի գործընթացի, Ժնևյան բանավեճերի և 5+2 ձևաչափի շրջանակներում: