Փաշինյանի իշխանությունը շարունակում է զարկ տալ հայ-թուրքական բարեկամության իրենց կողմից քաղաքական օրակարգ բերված թեմային: Այս անգամ այդ բարեկամության մասին խոսել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:«Մենք ասում ենք, որ գուցե հիմա լավ շանս կա, որպեսզի թշնամանք չլինի: Իսկ, թե ինչ է այդ չթշնամանքը, կարելի է դիվանագիտական լեզվով ձևակերպել և բնորոշումներ տալ: Դա կարող է օրինակ՝ լինեն մինիմալ խոսակցություն շատ պրագմատիկ ընդհանուր շահերի շուրջ: Իրականում չթշնամանքը կառուցողականությունն է, ի՞նչն է մեզ խանգարում լինել կառուցողական:
Դժվար չէ Ալիևի չափ ապակառուցողական լինել և ասել, որ մենք էլ Ստամբուլն արյան ծով կսարքենք կամ Բաքվում չայ կխմենք, բայց գործընթացները դրանից չեն շահում: Ես չգիտեմ որքանով մեր կառուցողականությունը կդրդի նրանց լինել կառուցողական, բայց ես վստահ եմ, որ մեր ապակառուցողականությունը իրենց կմղի էլ ավելի ապակառուցողական լինելու»(աղբյուրը՝ Առավոտ):
Փաստորեն իշխանությունների և մասնավորապես Լենա Նազարյանի համար Արցախի կորուստը, 5 հազարից ավելի զոհերն ու 10 հազար վիրավորները հնարավորություն են թուրքերի հետ եղած թշնամանքը վերացնելու համար:
Հետաքրքիր կլինի տեսնել, թե այս խոսքերը ինչպես կկրկնի Լենա Նազարյանը զոհված զինվորների ծնողների և հարազատների ներկայությամբ: