Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը շտապ այցով մեկնել է Ու...

Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Զբիգնեւ Ռաուն շտապ այցով մեկնել է Ուկրաինա երկրի սահմանների իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է Լեհաստանի ԱԳՆ-ն Twitter-ի իր էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր կկայանա նախարար Զբիգնեւ Ռաուի շտապ այցը Կիեւ: Այցը կապված է Ուկրաինայի սահմաններին խաղաղության սպառնալիքի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Դոնբասում իրավիճակը սրվել է փետրվարի վերջին, տարածաշրջանում գրեթե ամեն օր հրաձգություն է ֆիքսվում՝ ականանետերի եւ նռնականետերի կիրառմամբ: