Լավրովը մեղադրեց Փաշինյանին

Պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի Դաշնության իշխանությունները շարունակում են նոր բացահայտումներով հանդես գալ ու բացահայտել ամբողջ ճշմարտությունը։ 

Ռուսական կողմն առավել անկեղծացավ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի վերջին հովածից հետո, որում վերջիսն փորձեց պատերազմի մեղքը բարդել ՌԴ իշխանությունների վրա։

Երեկ՝ հունվարի 18-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մեծ ասուլիսն էր, որի ընթացքում նա մի քանի բացահայտող հայտարարություններ արեց։ Նախ Լավրովը բացահայտեց, որ հայ գերիները չեն վարեդարձել հայրենիք, քանի որ Հայաստանի իշխանությունները գերիների ամբողջական ցուցակ չեն տվել և ըստ այդմ հնարավորություն են տվել Ադրբեջանին խուսանավել և գերիների մի մասին չվերադարձնել։ Լավրովը նաև բացահայտեց, որ գերիների թիվն իրականում 100-ից ավել է։

Սերգեյ Լավրովն իր երեկվա ասուլիսի ընթացքում Հայաստանի իշխանություններին և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրեց պատերազմ հրահրելու մեջ․ «Ես կարծում եմ, որ ավելի լավ է խուսափել դրանից։ Մինչ 44-օրյա պատերազմը մենք ականատես ենք եղել հուզական հայտարարությունների՝ Ղարաբաղից կամ Ղարաբաղի վերաբերյալ՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»։ Բառը նյութական ուժ է ստանում։ Տվյալ դեպքում տարբեր կողմերից հնչող բառերը դարձան շատ բացասական նյութական ուժ»,-հայտարարել է Լավրովը։

Հետաքրքիր է, որ Լավրովը իր խոսքում նշում է «Ղարաբաղից հնչող հյատարարությունները», որով ակնարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը Ստեփանակերտում, որի ընթացքում նա հայտարարել էր «Արցախը Հայաստան է և վերջ»։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի անգամ պնդել  է, որ Փաշինյանի հենց այս խոսքերն են  իրեն դրդել հարցը ռազմական ճանապարհով լուծել։ Լավրովն ըստ էության անուղղակի կերպով հաստատում է Ալիևի խոսքը և Փաշինյանին մեղադրում պատերազմ սադրելու մեջ։ Ռուսաստանի իշխանությունները փորձում են ոչ ուղղակի կերպով հասկացնել, որ Փաշինյանն ու իր թիմը իրենց քաղաքականությամբ Ալիևին պատերազմ սկսելու «օրինական» հիմքեր են տվել, որի պարագայում միջազգային հանրությունը որևէ քայլ չէր կարող ձեռնարկել Ադրբեջանի դեմ։