Կթանկանան ուսման վարձերը, առողջապահական ծառայ...

Նիկոլ Փաշինյանը որոշել է «քամել» ժողովրդին բոլոր հնարավոր ճանապարհներով, և այդ նպատակով հաստատել է այսպես կոչված՝ «հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները»։ Նախորդ հրապարակմամբ անդրադարձանք այդ միջոցառումներից մեկին, որով նախատեսվում է ավելացնել շրջանառության հարկի չափը և նվազեցնել հարկվող շրջանառության բազան։ Դա նշանակում է, որ փոքր բիզնեսի վրա հարկանյին բեռը կծանրանա, շատերը կդադարեցնեն իրենց գործունեությանը, իսկ բնակչությանը մատուցվող ծառայությունները և վաճառվող ապրանքները կթանկանան։  Սակայն սա ամբողջը չէ։

Իշխող վարչախումբը որոշել է ավելացված արժեքի հարկ կիրառել առողջապահության և կրթության ոլորտների վրա, որոնք մինչ այժմ ազատված են այդ հարկատեսակից։ Հիմնավորումն էլ պարզապես ապշելու է՝ սոցիալական նկատառումներով։ Այսինքն, ըստ այդ հիմնավորման այս կամ այն առողջապահական կամ կրթական ծառայությունից օգտվելու համար 20 տոկոս ավելի (ավելացված արժեքի հարկի չափը) վճարելը կնպաստի ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը։ Ըստ այդ տրամաբանության, ավելի լավ է մարդը ծախսի 12 հազար դրամ, քան թե 10 հազար դրամ։ Իսկապես որ, մարդկանց հիմարացնելու փաշինյանական գործելաոճը սահմաններ չի ճանաչում։

Փաստորեն, առանց այն էլ թանկ առողջապահական ծառայությունները թանկանալու են 20 տոկոսով։ Ընդ որում, թե պետական, թե մասնավոր հաստատություններում, քանի որ ԱԱՀ-ից ազատված է ամբողջ ոլորտը։ Օրինակ, այս օրերին ամենից շատ իրականացվող թոքերի համակարգչային տոմոգրաֆիան 20 հազար դրամի փոխարեն կթանկանա ևս 4 հազար դրամով։

Նույնը նաև կրթական ոլորտում։ Այստեղ ևս, նախկին «թալանչի» իշխանությունը ոլորտն ազատել է ավելացված արժեքի հարկից։ Ներկայիս «ժողովրդի» իշխանությունը հիմա հակառակն է անելու։ Արդյունքում, մասնավոր կրթական հաստատություններում ուսման վարձը կթանկանա։ Եթե մասնավոր դպրոցները հասանելի են ունևոր խավին, ապա նույնը չես ասի բուհերի մասին։ Թե պետական, թե մասնավոր բուհերում ուսման վարձն ազատված է ավելացված արժեքի հարկից և եթե այդ որտոնությունը վերացվի, ապա առանց բացառության բոլոր բուհերում ուսման վարձերը կթանկանան։ Բնականաբար, դա առաջին  հերթին հարվածելու է սոցիալապես ավելի թույլ ապահովված խավին, որոնք հիմա դժվարությամբ են վճարում այդ գումարները։

Ամբողջական այստեղ