Կրթության մասին օրենքում փոփոխությունների նախ...

Ազգային ժողովի gիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը սահմանող օրինագծին:

Այն հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Նախագիծը նպատակ ունի ստեղծել իրավական հիմքեր` կրթության ոլորտում տեղեկատվական կառավարման և վարչական ռեգիստրների վարման գործառույթների իրականացման համար, սահմանել մի շարք լիազորող նորմեր, որոնք, Սահմանադրության փոփոխությունից հետո անհրաժեշտ էր ամրագրել օրենքի մակարդակում, և վերաբերում են, մասնավորապես լիցենզիայի, ներդիրի և լիցենզավորված անձանց գործունեությանն առնչվող հաշվետվության ձևերի սահմանմանը»,- ասաց Անդրեասյանը:

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2020թ. սեպտեմբերի 18-ին: