«Կրոկուս»-ի ահաբեկչության վայրում որոնողական...

«Կրոկուս սիթի հոլ»-ի  ահաբեկչության վայրում որոնողական գործողությունը երկարաձգվել է մինչև մարտի 26-ի ժամը 17:00-ը։

Ինչպես  տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովն օպերատիվ շտաբի նիստում։

«Որոնողական գործողության ժամկետը երկարաձգել ենք մինչև հաջորդ օրվա ժամը 17:00-ը»,- ասել է նա:

Մարտի 22-ի երեկոյան, «Պիկնիկ» խմբի համերգի սկսվելուց առաջ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ էին մտել զինված տղամարդիկ և կրակ բացել համերգասրահի այցելուների ու անձնակազմի վրա։ Կրակոցներին հաջորդել էին պայթյուններ ու հրդեհ։ Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 137, վիրավորվել՝ 182 մարդ։

ՌԴ իշխանությունները հայտնել են 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ բոլոր չորս կասկածյալների, որոնք անմիջականորեն մասնակցել են ահաբեկչության իրագործմանը։ Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։