Կրեմլ. Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում ա...

Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում աշխարհի որեւէ երկրի, այդ թվում Ուկրաինայի համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Ռուսաստանը շատ ուշադիր է իր անվտանգության նկատմամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ երկրի տարածքում ռուսական բանակի տեղաշարժը չպետք է մտահոգի որեւէ երկրի:

«Ռուսական տարածքում ռուսական բանակը տեղաշարժվում է այն ուղղությամբ, որով հարմար է գտնում՝ ապահովելով երկրի անվտանգությունը»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Ռոստովում զորքերի տեղաշարժի մասին հաղորդագրությունները: Նա հավելել է, որ «դա չպետք է մտահոգի որեւէ մեկին»: