Կիևը հակատանկային համալիրներ և 300 հրթիռ կուղ...

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը մարդասիրական օգնության քողի տակ հաստատել է Ստուգնա-Պ հակատանկային հրթիռային համակարգերի առաքումը Ադրբեջան: Այս մասին հայտարարել է ինքնահռչակ ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ՝ Էդուարդ Բասուրինը: Գրում է հեղինակավոր eadaily.com պարբերականը։

Նրա խոսքով ՝ Ուկրաինան «խոսքից անցել է գործի» ՝ Բաքվին ռազմական աջակցության հարցում: Ըստ ԴԺՀ-ի, Ուկրաինայի Գլխավոր շտաբը հաստատել է Ադրբեջանին 54 հակատանկային հրթիռային համակարգից և դրանց կից 324 հրթիռներից  բաղկացած մի խմբաքանակի առաքումը: Բացի այդ, Կիեւը մտադիր է մի խումբ հրահանգիչների ուղարկել ադրբեջանական զինուժը վերապատրաստելու համար: Դրանք մատակարարվելու են Ուկրաինայի ռազմական տրանսպորտային ավիացիայի կողմից, հստակեցրել է Բասուրինը:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ՝ Վլադիմիր Զելենսկին ասաց, որ հակամարտության կողմերից որևէ մեկին Ուկրաինայից ռազմական օգնություն տրամադրելու մասին խոսք լինել չի կարող: