«Խորապես մտահոգված ենք պաղեստինցիների և Իսրայ...

Հայաստանը խստորեն դատապարտում է բռնությունն իր բոլոր դրսևորումներով. գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը`  X–ի իր էջում անդրադառնալով Իսրայելի և Պաղեստինի միջև վերսկսած ռազմական ակտիվ գործողություններին։

«Խորապես մտահոգված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև լարվածության ներկայիս սրմամբ, որը հարյուրավոր անմեղ կյանքեր խլեց և բազմաթիվ մարդկանց վիրավոր թողեց:

Ցավակցում եմ զոհվածների հարազատներին, մաղթում տոկունություն և արիություն, իսկ վիրավորներին ՝ շուտափույթ ապաքինում:

Հայաստանը խստորեն դատապարտում է բռնությունն իր բոլոր դրսևորումներով»,– նշել է նա