Խնդրում եմ՝ «հանձնում» բառով հարց մի ձեւակերպ...

Խնդրում եմ՝ «հանձնում» բառով հարց մի ձեւակերպեք, մենք ոչինչ չենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:

Հարցին, ինչո՞ւ այդ հատվածներն Ադրբեջանին տալով Հայաստանը չի ստանում Բերքաբերի տարածքները, որոնք եւս Տավուշում են եւ հակառակորդի վերահսկողության տակ, նա պատասխանեց. «Դա քննարկման հարց է, իսկ ո՞վ ասաց, որ չենք ստանալու: Որեւէ մեկը չի ասել, որ չենք ստանալու»: