
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կծառայի Հարավային Կովկասում փոխգործակցությանն ու ինտեգրմանը։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի տնտեսական զարգացման և արտաքին առևտրի Դաշնային ասոցիացիայի ղեկավար Ուրս Ունկաուֆը: Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հարավային Կովկասում կայունություն կապահովվի:
Ավելի վաղ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի և փաստաթղթի բոլոր 17 կետերի համաձայնեցման մասին: