
2022թ․ հոկտեմբերի 6–ին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն դավաճանաբար հանձնեց Արցախն Ադրբեջանին, այլ նաև հայ–ադրբեջանական հարաբերություններում հրաժարվեց ռուսական միջնորդությունից՝ միջնորդ ճանաչելով Թուրքիային։
Նիկոլը խաբում է, թե, իբր, ինքն Ադրբեջանի հետ նախընտրում է հարաբերվել ուղիղ՝ առանց միջնորդների։ Իրականությունն այն է, որ ինքն Ալիևի հետ շփվում է Էրդողանի միջնորդությամբ։ Այն Էրդողանի, որի գիրքն ամուր սեղմել էր կրծքին։ Ինքն Էրդողանից աթոռ ու անձնական անվտանգություն է մուրում՝ փոխարենը խոստանալով բավարարել թուրք–ադրբեջանական բոլոր պահանջներն ու նախապայմանները։ Բնականաբար՝ Հայաստանի հաշվին։
Օրերս Անթալիայում տեղի ունեցածը Թուրքիայի հերթական միջնորդական առաքելության դրսևորում էր։ Արարատ/Arabat Միրզոյանին որպես ռազմական ավար նստացրել էին դահլիճի դիմաց և թելադրում էին ադրբեջանական նախապայմանները։ Դրանց երևացող մասը վերաբերում է ՀՀ սահմանադրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ինստիտուտին։
Ադրբեջանը «խաղաղության» թղթի դիմաց պահանջում է ՀՀ անկախության հռչակագրի վերացում և Արցախի հարցով Մինսկի խմբի լուծարում։ Նիկոլը երկուսին էլ համաձայն է, պարզապես ասում է՝ եկեք թուղթ ստորագրենք, որ ես կարողանամ հայ ժողովրդին գոնե մի փոքր հատվածին խաբել, վերարտադրվել ու հետո ամբողջական փաթեթով բավարարել նաև մյուս պահանջները (ադրբեջանցի «փախստականների» վերադարձ, ռազմատուգանք, «Զանգեզուրի միջանցք», հանքերի փակում և այլն)։
Ալիևը չի համաձայնում Նիկոլի հետ։ Ասում է՝ բոլորը տուր և միանգամից։ Նիկոլն ապավինում է Թուրքիային՝ վերջինիս դիտարկելով որպես իր աթոռի հովանավոր։
Նիկոլի հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հետևյալ բանաձևով է կառուցվում․ «Սիրելի՛ Էրդողան ու Ալիև, դուք իմ նման դավաճան ու կամակատար չեք կարող գտնել, եթե ինձ շատ սեղմեք ու ստիպեք նախապայմանները արագ բավարարել, ապա ես կթռնեմ աթոռից ու ամեն ինչ փոզմիշ կլինի։ Եվ ուրեմն, թողեք, որ կամաց–կամաց ապահովեմ ձեր պահանջները, որպեսզի դրանք մարսեմ։ Ու լավ կլինի, որ աթոռիս վերարտադրվեմ, հետո նոր ամբողջական փաթեթով հանձնեմ ձեզ Հայաստանը»։
Ալիևն ու Էրդողանը Նիկոլի մասով դերաբաշխում են արել։ Էրդողանը գրքեր նվիրող բարի ոստիկան է խաղում, Ալիևը՝ չար։ Նիկոլը չարի պահանջները հերթով կատարում է և ապավինում «բարի» Էրդողանին։ Նրան պատի են դեմ տվել, քանզի գիտեն, որ տեղ չունի փախչելու։
Նիկոլը փախչելու տեղ չունի, բայց Հայաստանն ու փրկվելու հնարավորություն։ Փարկվելու կարևորագույն նախապայմանը Նիկոլի հեռացումն է։ Երևանը, Գյումրին ու Փարաքարը ցույց են տվել Նիկոլի հեռացման ձևը։
Կորյուն Մանուկյան