Խաթիբզադե. Իրանն անընդունելի է համարում Ղարաբ...

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հոկտեմբերի 19-ի երեկոյան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում շարունակվող զինված հակամարտության ֆոնին համացանցում հայտնված  «տագնապալի նկարներին», հաղորդում է IRNA պետական լրատվական գործակալությունը:

Խոսքը հայ ռազմագերիների գլխատման ու գնդակահարման, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստերի մասին է, որի հետևանքով անմեղ մարդիկ են զոհվում:

Խաթիբզադեն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը չի ընդունում նման վայրագությունները, որոնք բնորոշ են ահաբեկիչներին:

Իրանի արտգործնախարարությունը ղարաբաղյան հակամարտության երկու կողմերին էլ կոչ է արել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: