Խամենեին Անվտանգության խորհուրդի նիստ է հրավի...

Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին իշխանություններին հանձնարարել է հրապարակել ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները: Այդ մասին հայտնում է IRIB պետական ​​հեռուստառադիոընկերությունը:

«Երբ գերագույն առաջնորդը տեղեկացվել է երկրի հակաօդային պաշտպանության ոլորտում տեղի ունեցած աղետալի սխալի մասին՝ երկրի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել ՝ հարցը ուսումնասիրելու համար, հաստատելով, որ դեպքի պատճառները և հետաքննության արդյունքները կհրապարակվեն ազնվորեն և թափանցիկորեն հանդիպման ավարտին», - հայտնում է IRIB-ը: