Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը...

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի խորհուրդը որոշել է Հայաստանին 100 մլն դոլարի չափով ֆինանսավորում տրամադրել՝ տնտեսական վերափոխմանը աջակցելու համար։

 

Միջոցները կուղղվեն 2024 թվականին բյուջեի աջակցությանը և կտրամադրվեն ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրի իրականացման արդյունքում։

 

Ծրագիրը նախատեսում էր տնտեսական աճի ներուժի բարձրացման, աշխատաշուկայի արդյունավետության բարձրացման և կայուն զարգացման միջոցառումների իրականացում։

 

EFSD-ն ավելի քան 9 միլիարդ դոլար ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է, որը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կողմից: EFSD-ի նպատակներն են նպաստել Հիմնադրամի անդամ երկրներում տնտեսական և ֆինանսական կայունությանը, ինչպես նաև աջակցել նրանց կայուն զարգացմանը: