«Կարևոր է այն որոշումների ընդունումը, որոնք թ...

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռուդենկոն «Մոսկվա-Բաքու» հրատարակությանը տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակման գործընթացը:

«Տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը ձեռնտու է բոլոր կողմերին: Հարավային Կովկասը տուժել է երկար ժամանակ, և դեռևս տառապում է փոխադարձ շրջափակումներից և նորմալ համագործակցություն հաստատելու անկարողությունից: Այսօր կան նշաններ, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ: Տրանսպորտային միջանցքները և տնտեսական հաղորդակցությունները պետք է բացվեն և զարգանան բոլոր ազիմուտներով՝ տարածաշրջանի երկրները «կապելով» մեկ տարածաշրջանային ցանցի մեջ:

Այս առումով մենք դրական ենք գնահատում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության առաջին արդյունքները: Այս մեխանիզմի շրջանակներում դիտարկվում և վերլուծվում են բոլոր հնարավոր փոխադրման ուղիները: Սա շատ բարդ և կոմպլեքսային գործընթաց է, որում ներգրավված են 3 երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ: Կարևոր է այն որոշումների ընդունումը, որոնք թույլ կտան, միաժամանակ պահպանելով շահերի հավասարակշռությունը և աստիճանաբար ամրապնդելով փոխվստահությունը, վերացնել ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժի խոչընդոտները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով»,-հայտարարել է Ռուդենկոն: