Կարեն Կարապետյանը վերադառնում է մեծ քաղաքական...

Հայաստանում քաղաքական զարգացումների նոր փուլ է սկսվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը համազգային պահանջի է վերածվում։ Արտախորհրդարանական ուժերը 17 կուսակցությունների ֆորմատով շարունակում են փողոցային պայքարը՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմքով։

Միևնույն ժամանակ հանրային քննարկումներում խոսվում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հնարավոր վերադարձի մասին։

Կարապետյանն իհարկե դեռ ոչ մի կերպ չի արձագանքում իր վերաբերյալ քննարկումներին, բայց ակնհայտ է, որ ինչ–որ պահից նրա ներգրավման հարցը կգա օրակարգ։

Դրան զուգահեռ Կարեն Կարապետյաը փորձում է հանրային տրամադրությունները ստուգել։ 

Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում նա վերջին մեկ մասվա ընթացքում բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել՝ բացառապես իր վարչապետ եղած ժամանակներից։ Տարբեր պաշտոնական հանդիպումներից։ 

Նույն հարթակում վերջերս բացվել է նաև Կարեն Կարապետյանի հետևորդներ էջը, որտեղ էլ բաց նամակ է հրապարակվել ուղղված նախկին վարչապետին։ 

Բոլոր դեպքերում այս իրավիճակը Կարեն Կարապետյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու միակ հնարավորությունն է։