Կարեն Գրիգորյանը ԱԺ պատգամավորի մանդատ է ստաց...

Ազգային Ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Արգիշտի Մեխակյանի մանդատը փոխանցվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Կարեն Ժիրայրի Գրիգորյանին։

Նշենք, որ Կարեն Գրիգորյանը զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնը և պաշտոնից ազատվել էր օրենսդիրում մանդատ ստանալու համար։