Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրակա...

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող 25 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին, այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Վերջիններս բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը։