
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ոստիկանությունը դեռևս տեղեկատվություն չի տարածել այսօր Կապանի օդանավակայանի մոտ Աննա Հակոբյանի Լեքսուսների շարասյունն ուղեկցող պարեկային ծառայության մեքենայի վթարի և դրա հետևանքների մասին։ Բնականաբար, ինչպես մյուս դեպքերում, վթարից հետո Աննա Հակոբյանի շարասյունը չի կանգնել` վթարի ենթարկվածներին օգնություն ցուցաբերելու համար։
Չարիքի և տգետների երթը շարունակվում է։ Այն այսօր վտանգված Սյունիքում է»։