Կամ Օնիկ Գասպարյանը կձերբակալվի, կամ Նիկոլ Փա...

Գլխավոր շտաբի հայտարարությունից արդեն անցել է 13 օր: Առ այսօր կողմերից որևէ մեկը չի կարողացել հանգուցալուծում գտնել ու տպավորություն է, թե գործընթացը կանգնել է: ԳՇ-ին այս ընթացքում աջակցում են տարբեր խմբեր, կազմակերպություններ, բանակի և այլ ուժային համակարգերից զինվորականներ, զինվորական փոխմարզպետներ, Արցախի ՊԲ հարյուրավոր զինվորականներ:Փաշինյանի հույսը մնացել է միայն կեղծիքը, որի միջոցով նա բանակի դեմ է հանում հանրության որոշակի անկիրթ  հատվածին, որի համար ամենաանտրամաբանական ստերն անգամ հավատալու են, եթե իհարեկ այն հնչեցվում է Փաշինյանի բերանով:

Փաշինյանի ռեսուրսներն անսպառ չեն ու բնական է, որ ինչ որ պահի կողմերից որևէ մեկը պետք է կտրուկ գործողություններ իրականացնի, որպեսզի հանգուցալուծում լինի խնդրին: 

Օնիկ Գասպարյանն, ամեն դեպքում, պետք է հաշվի առնի, որ իր և Նիկոլ Փաշինյանի համար շատ տարբերակներ չկան: Կամ Փաշինյանն է հասնում Օնիկ Գասպարյանի ձերբակալությանը, կամ Օնիկ Գասպարյանն է ձերբակալում Փաշինյանին:

Մի բան հստակ է, խաղի այս պարտիայում Փաշինյանի պարտության հավանականությունն իհարկե մեծ է, բայց եթե նա որևէ ելք գտնի ու կարողանա չեզոքացնել զինվորականությանը, ապա նա կատարյալ հաղթանակած դուրս կգա իրավիճակից: ՈՒ այդ դեպքում նա պատերազմում իր կողմից թույլ տված բոլոր սխալներն ու հանցավոր քայլերն էլ կդնի զինվորականության վրա ու նրան երկար ժամանակով կփակի ճաղերի հետևում: 

Օնիկ Գասպարյանի և զինվորականության պարտությունը կլինի լավագույն նվերը Նիկոլ Փաշինյանի և իր թիմի համար: Այս ամենը հստակ պետք է գիտակցեն զինվորականները և հասկանան, որ եթե ձեռք են տվել, ապա պետք է խաղան, այլ տարբերակ չկա: