Ջալալ Հարությունյանն ընդունել է Կարմիր խաչի մ...

Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/  առաքելության Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Բերտրան Լամոնին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախում ԿԽՄԿ առաքելությանը վերաբերող հարցերի շուրջ: Բերտրան Լամոն գոհունակություն է հայտնել պաշտպանության նախարարության ու ԿԽՄԿ գրասենյակի միջև համագործակցության մակարդակի առնչությամբ և ներկայացրել սպասվող ծրագրերը:

Բանակի հրամանատարն էլ, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել հանրապետությունում ԿԽՄԿ գրասենյակի առաքելությանը:

 ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն