Իսրայելը պայթյուն է կազմակերպել Նաթանզի օբյեկ...

Նաթանզ քաղաքում Իրանի միջուկային օբյեկտի բաշխիչ Էլեկտրացանացում վթարը տեղի Է ունեցել պայթյունի հետեւանքով, որը կազմակերպել Է իսրայելական կողմը: Այս պնդմամբ ապրիլի 11-ին հանդես Է եկել The New York Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Հրապարակման մեջ ասված Է, որ «ԷլեկտրաԷներգիայի անջատման պատճառն, ըստ երեւույթին, եղել Է դիտավորյալ պլանավորված պայթյունը»: Ինչպես նշում Է հրատարակությունը, հետախուզության ամերիկացի եւ իսրայելացի աշխատակիցները «հայտարարել են, թե դանում դեր Է խաղացել Իսրայելը»:

Հետախուզության աշխատակիցների թվից թերթի երկու աղբյուրների վարկածով՝ վնասը «հասցվել Է հուժկու պայթյունով, այն լիովին ավերել Է անկախ եւ լավ պահպանվող նրեքին Էներգահամակարգը, որն ապահովում Է ուրան հարստացնող ստորգետնյա ցենտրիֆուգների աշխատանքը: Այդ անձինք պնդում են, որ խոսքը վերաբերում Է «իսրայելական գաղտնի գործողությանը»:

Նրանց խոսքով՝ պայթյունի պատճառով «ուժեղ հարված Է հասցվել Իրանի ուրանի հարստաման հնարավորություններին»: Նաթանզում աշխատանքը վերսկսելու համար կպահանջվի առնվազն 10 ամիս, ասված Է նյութում: Հրատարակությունը նշում Է, որ առայժմ պարզորոշություն չկա այն բանի վերաբերյալ, թե իսրայելական կողմի պլանների մասին իրազեկված Է եղել արդյոք ԱՄՆ-ի նախավգահ Ջո Բայդենի վարչակազմը: Ավելի վաղ The New York Times թերթը, վկայակոչելով աղբյուր, հայտնել Է, որ «մի ամերիկացի պաշտոնատար անձ հավաստել Է, որ Իսրայելը դեր Է խաղացել Նաթանզում ԷլեկտրաԷներգիայի անջատման հարցում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: