Իսրայելական ՀՕՊ համակարգը խոցել է Երևանի կողմ...

ԼՂ հակամարտության վերջին օրերին Ռուսաստանը կոչ է արել Երևանին հրթիռ արձակել Ադրբեջանի ուղղությամբ՝ պնդելով հրադադարի անհրաժեշտությունը։ Հայաստանը ԼՂ պատերազմի ժամանակ՝ նոյեմբերին, ռուսական արտադրության «Իսկանդերից» արձակել է փոքր հեռահարության առնվազն մեկ հրթիռ, սակայն այն խոցվել է Ադրբեջանի կողմից։ Այս մասին «Middle East Eye»-ին հայտնել է իրավիճակին ծանոթ բարձրաստիճան պաշտոնյան։

Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանը կոչ է արել Հայաստանին օգտագործել «Իսկանդերի» հրթիռները և արձակման համար նյութական աջակցություն ցուցաբերել՝ ստիպելու Ադրբեջանին հրադադարի գնալ։ «Հրադադարից մի քանի օր առաջ «Իսկանդեր» բալիստիկ հրթիռն արձակվել է Երևանի կողմից՝ ուղիղ մայրաքաղաքի ուղղությամբ։ Դա անհանգստացրել է ադրբեջանցի պաշտոնատար անձանց։ Սակայն հակահրթիռային պաշտպանության համակարգը՝ ադրբեջանցի զինվորականների կողմից գործածվող իսրայելական «Բարաք-8»-ը, խոցել է այն»,-ասել է պաշտոնյան։

Նշվում է, որ համակարգը ձեռք էր բերվել Ադրբեջանի կողմից 2018 թվականին և փորձարկում անցել։ Այն հանդերձված է արձակման 12 կայանքներով և «երկիր-օդ» դասի 75 հրթիռներով։ Տեսագրությունը, որը հայտնվել էր սոցցանցերում նոյեմբերի 9-ին հրադադարի հայտարարումից ժամեր առաջ, ցույց է տալիս, որ Հայաստանն Ադրբեջանի ուղղությամբ «Իսկանդերից» հրթիռ է արձակել։

Թարգմանությունը՝ Politik.am-ի։