Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է...

Իսրայելի ռազմաօդային ուժերի (IAF) անօդաչու թռչող սարքը Լիբանանի հյուսիս-արևելքում գտնվող Հերմել լեռնային շրջանում հարվածել է շիական «Հըզբոլլահ»-ի զինյալներին տեղափոխող բեռնատարին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Al Jadeed-ին հղումով։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Վադի ալ Նեյրա կիրճում շիա մարտիկների բազայի մոտ անօդաչու թռչող սարքը հրթիռ է արձակել ռազմական մեքենայի ուղղությամբ։
Ավելի վաղ իսրայելական կործանիչները հարձակվել են «Հըզբոլլահ»-ի վրա Լիբանանի հարավում գտնվող Այտ-աշ-Շաաբ, Մարուն ալ-Ռաս, Քֆար Քիլա և ալ-Խիյամ սահմանային շրջաններում:
Օդային հարվածները հասցվել են ի պատասխան շիա մարտիկների, որոնք հրթիռակոծել են իսրայելական բանակի զորանոցը Արևմտյան Գալիլեայի Հանիթա բնակավայրում: