Իսպանիայում կհայտարարվի եռօրյա սուգ՝ Հռոմի պա...

Իսպանիայի Նախարարների խորհուրդը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարել։ Այս մասին լրագրողներին հայտնել է վարչապետի գրասենյակի ղեկավար եւ թագավորության արդարադատության նախարար Ֆելիքս Բոլանյոսը։

«Իսպանիայի կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ կհայտարարի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ: «Ֆրանցիսկոսի հովվապետությունը խթան է դարձել կաթոլիկ եկեղեցու նորացման եւ բարեփոխման համարորն իր հետքը կթողնի պատմության մեջ»,- ասել է նա:

Իսպանիայի բոլոր հիմնական քաղաքական գործիչներըայդ թվում՝ վարչապետ Պեդրո Սանչեսըարդեն իրենց ցավակցություններն են հայտնել հովվապետի մահվան կապակցությամբ։

Ավելի վաղ Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը մահացել է 89 տարեկանում։