Իշխանությունը վճռական է․ Հայկ Սարգսյանը կպատժ...

Իշխանության ներսում, դատելով մամուլում առկա հրապարակումներից, իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում եւ ըստ ամենայնի հարցը բավական լուրջ շրջադարձներ է ունենալու։ Պատահական չէ, որ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախարարի աթոռին նստելուց գրեթե անմիջապես հետո որոշում է կայացնում դադարեցնել «Սպիտակ Շորժայի» գործունեությունը։

Թերեւս պատահական չէ նաեւ այն, որ ըստ «Հրապարակի» իշխանական պառլամենտական ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցը դոսյե է հավաքում Հայկ Սարգսյանի դեմ՝ նրա քթից բերելու համար։ Եթե անկեղծ, ապա նույնիսկ «Իմ քայլականների» համար Հայկ Սարգսյանի պահվածքը արդեն թույլատրելիության սահմանները հատում է։ Նախ՝ այժմյան բարդ իրավիճակում նրա կազմակերպած «կայֆեր-կայծերն ու բոցերը» այլ բան չեն, քան հարված Փաշինյանի հեղինակությանը։ Երկրորդ, Մակունցին ստելը արդեն իսկ լրջագույն հանցանք է եւ թիմային էթիկայի կոպտագույն խախտում։

Ստացվում է, Հայկ Սարգսյանը ազնիվ չէ այն թիմի հանդեպ, որն իրեն «ոչնչից» դարձրել է պատգամավոր և «դոստուպ» է տվել այլ իշխանական վայելքների հանդեպ։ Սա նաեւ վատ նախադեպ է։ Եթե օրինակ Հայկ Սարգսյանը մարսի սա, ուրեմն կլինի  օրինակ մյուսների համար, իսկ դա արդեն կթուլացնի թիմի ներսում կարգապահությունը եւ վերահսկելիությունը։ Իսկ դա արդեն ուղիղ ճանապարհ է կազմաքանդման այն էլ «Իմ քայլի» թիմի նման թիմի համար, որտեղ, ըստ շրջանառվող լուրերի, 27 պատգամավորի Փաշինյանը կարողանում է կառավարել կոմպրոմատների օգնությամբ։ Թերեւս այս ամենը նկատի ունենալով է, որ Մակունցը ձգտում հասնել այն բանին, որ Հայկ Սարգսյանի համար սա անհետեւանք չանցնի։