Իշխանությունը պետք է օպերատիվ լուծումներ ձեռն...
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ անդրադարձել է Բեյրութում նախօրեին որոտացած հզոր պայթյունին։ Պատգամավորը գրել է, որ խորը ցավով է տեղեկացել  Բեյրութում կատարված պայթյունի հետևանքով մարդկային զոհերի, մեր երեք հայրենակիցների մահվան, տասնյակ վիրավորների և համատարած ավերածությունների մասին։ «Մենք և մեր պետությունը պետք է տեր կանգնենք մեր հայրենակիցներին, որոնք հայտնվել են անելանելի վիճակում։ Իշխանությունը պետք է օպերատիվ լուծումներ ձեռնարկի թե' տեղում օգնություն ցուցաբերելու, թե' հնարավորինս մեր հայրենակիցներին հայրենիք տեղափոխելու համար։
 
Ձեռնարկվող միջոցառումների մասին հանրությանը պարբերաբար պետք է համապատասխան տեղեկատվություն տրամադրվի։
 
 
Բեյրութում ապրող յուրաքանչյուր մեր հայրենակից պետք է զգա մայր հայրենիքի ներկայությունը և աջակցությունը։
 
Բոլորս համախմբված սատար կանգնենք մեր հայրենակիցներին։
 
Հենց հիմա անհրաժեշտ է արտակարգ և արտահերթ միջոցառումների իրականացում։
 
Այս թեմայով առավոտյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներով խոսել ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որը պատրաստվում է համապատասխան աջակցություն կազմակերպել մեր հայրենակիցներին»,- ասված է պատգամավորի գրառման մեջ։