
ՀՀ ԱԱԾ-ն այսօր առավոտյան հրապարակեց հայտարարություն, ըստ որի բերման է ենթարկվել «Պատրոն Դավիթը»՝ Դավիթ Գալստյանը։ ԱԱԾ մամուլի ծառայության տարածած երկարաշունչ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ըստ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտում քննվող գործի նյութերի մատակարարել է ՀՀ Զինված ուժերին արկեր, որոնք պարզ ասած՝ պիտանի չեն եղել մեր բանակին եւ արդյունքում պետությանը վնասվել է 523.089.000 դրամի կամ 1.083.000 միլիոն դոլարի վնաս։ Միաժամանակ միջնորդություն է ներկայացվել նրա կալանավորման համար։
Եթե մի պահ պատկերացնենք, թե ինչ հանցանք կամ հանցանքներ է կատարել «Պատրոն Դավիթը», ում անունը նույնիսկ ՄԱԿ սանկցիոն ցուցակներում է հիշատակված, ապա այն մեղադրանքը, որի հետ կապված էլ նրան բերման են ենթարկելու կամ կալանավորելու են, չափազանց մեղմ է եւ առնվազն նրան մեղսագրվելու էր Հայաստան պետության եւ Հայ ժողովրդի դեմ կատարած հանցագործություն կամ պետական դավաճանություն, քանի որ պատերազմի մեջ գտնվող երկրի հանդեպ, պատկերազմի մեջ գտնվող սեփական ժողովրդի հանդեպ նման բան անելը առնվազն դավաճանություն է՝ առանց ներման իրավունքի։
Սակայն, այստեղ մեղավորը միայն «Պատրոն Դավիթը» չէ, այլ նաեւ Հայաստանի ղեկավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, որովհետեւ եթե ենթադրաբար «Պատրոն Դավիթը» խարդախություն է արել, ապա հաստատ Փաշինյանը կամ Գլխավոր շտաբում ու ՊՆ-ում նստածները «թիռեռ նկարողներ» կամ «ծիտիկ բռնողներ» չէին եւ կարող էին կես ժամում խարդախությունը բացահայտել ու ենթադրյալ խարդախի «վիզը ոլորել» պատկերավոր ասած, սակայն նման բան չի արվել, ավելին այդ ամենը բերել է նրան, որ մենք Ղարաբաղյան պատերազմում այսօր կորցրել են 5-7 հազար մեր տղաներին, գրեթե մի ողջ սերունդ, եւ այդ զոհերի արյան դիմաց նույնպես թե «Պատրոն Դավիթը» թե մյուսները պատասխան տալու են ամենայն հավանականությամբ։
Ստացվում է, որ իշխանությունը շարունակում է Դավիթ Գալստյանին համարել իրեն մոտ կանգնած մարդ եւ նման հանցագործության մեղասրգմամբ, կարելի է արձանագրել, որ լավություն է անում նրան ու կոծկում գործը, քանի որ նման դեպքերում վնասը վերականգնելով, որը 1 միլիոն դոլար է, նա կարող է ազատ արձակվել ու իր համար «ֆռֆռալ» եւ նոր «դավադրություններ նյութել» պարտության սիմվոլ համարվող Փաշինյանի հետ Հայաստանի եւ Հայ ժողովրդի դեմ, հատկապես, որ Փաշինյանի կառավարման այս տարիների ընթացքում քիչ չեն եղել դեպքերը երբ ԱԱԾ «մասկի շոուներով» ժողովրդին մոլորության մեջ են գցել, իսկ հետո արդեն այդ «մասկի շոուների» հերոսները վերականգնել են պատճառված վնասն ու հիմա ազատ շրջում են քաղաքում կամ նույնիսկ՝ արտասահմանում։