Իշխան Սաղաթելյանը վնասվածք է ստացել, երբ ոստի...

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը վնասվածք է ստացել։ Ոստիկանները նրան վնասել են, երբ փորձել են բռնի ուժով բերման ենթարկել։

«Ոչ մի բան էլ չկա, գլուխները պատին են տվել։ Թեթև բաներ ա եղել, ոչինչ։ Սա խուժանություն է, ոստիկանությունը շարունակում է ծառայել այս խուժանին։ Հատ-հատ պատասխան են տալու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։