Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կ...

Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում մարտի 22-ից  կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից

«Մասնավորապես նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ժամանակավորապես փակող ծածկոցները կհանվեն»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: