«Իրավունք». «Ոչինչ չեմ բացառում». Գեւորգ Պետր...

«Իրավունք» թերթը գրում է. «Համացանցում շարունակվում են ակտիվորեն լուրեր շրջանառվել, որ ԱԺ այլեւս անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ԲՀԿ-ն լքել է, որպեսզի միանա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմին:

Որքանո՞վ են իրական տարածվող լուրերը, «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել անձամբ պարոն Պետրոսյանից, ով փաստեց. «Շրջանառվող լուրերին պարտավոր եմ վերաբերվել հարգանքով, որովհետեւ դա ինչ-որ մարդկանց կարծիքն է, գուցե՝ ցանկությունը: Ես ասել եմ, եւ նորից եմ ասում` ես Ռոբերտ Քոչարյանին անձամբ չեմ ճանաչում, ոչ մի անգամ իր հետ չեմ հանդիպել: Իմ այս որոշումն էլ պայմանավորված չէ այստեղից այնտեղ թռնելու շարժառիթով:

Միեւույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ ես երկրորդ նախագահի անձին վերաբերվում եմ մեծագույն հարգանքով: Ի վերջո, նա այն անձն է, ում օրոք երկրի տնտեսությունը վերելք է ապրել, ժողովուրդը կարողացել է ապրել եւ իրեն ապահով զգալ: Մեր սահմանները եղել են ապահով, եւ, որ ամենակարեւորն է` թշնամին գլխիկոր է եղել Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ, նրա պաշտոնավարման տարիներին: Այդ ամենը պետք է գնահատել: Ինչ մնում է իմ` անկախ պատգամավոր դառնալուն, ապա ես իմ հայտարարության մեջ մանրամասն անդրադարձել եմ պատճառներին»:

- Պարոն Պետրոսյան, իսկ բացառո՞ւմ եք ապագայում որեւէ համագործակցություն երկրորդ նախագահի հետ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում