«Իրատես». Հետաքրքիր միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի Մ...

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանությունների արտաքին քաղաքականությունը ֆիասկո է գրանցում բոլոր ուղղություններով, հատկապես ռուսական: Վերջերս բավականին հետաքրքիր միջադեպ է արձանագրվել Ալեն Սիմոնյանի ղեկավարած հայ-ռուսական պատվիրակության Մոսկվա կատարած այցի ժամանակ. պատվիրակությունը մեկնել էր մասնակցելու 31-րդ համատեղ նիստի աշխատանքներին:

Պարզվում է` մեր պատվիրակությանն առավոտ շատ վաղ հյուրանոցից` ճամպրուկներով «գոու հոմ» են արել, երբ Հայաստան թռիչքը պետք է երեկոյան լիներ, մերոնք ճամպրուկները թողել են ավտոբուսում, մասնակցել հանդիպումների, ապա փոխվել են նույն ավտոբուսում, մեկնել օդանավակայան` թռիչքի:

«Նման բան երբեք հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ չէր եղել»,- ասաց «ականատեսներից» մեկը: Ի դեպ, պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանն այդ այցի ընթացքում հանդիպում է ունեցել Պետդումայի նախագահի տեղակալ Ս. Նեւերովի հետ: Ուշագրավ է, որ այդ մասին Դումայի պաշտոնական ռեպորտաժի նկարում կա միայն Ս. Նեւերովի նկարը, իսկ թիկունքից նկարված «մարդն» ամենեւին էլ Ալեն Սիմոնյանը չէ»:

Մանրամասնները թերթի այսօրվա համարում