«Իրատես». Հետաքրքիր մանրամասներ՝ Սասուն Միքայ...

«Իրատես» թերթը գրում է. «Սեպ­տեմ­բե­րի 27-ից մինչ Նի­կո­լի հայ­րե­նա­դավ կա­պի­տու­լյա­ցիոն ստո­րագ­րու­թյու­նը, դրա­նից հե­տո ու նաև այ­սօր տա­րօ­րի­նակ լռու­թյուն է պահ­պա­նում երկ­րի պաշտ­պա­նու­թյա­նը կոչ­ված ԵԿՄ-ն: Միակ «մաս­նակ­ցու­թյու­նը» պա­տե­րազ­մա­կան գոր­ծըն­թաց­նե­րին ԵԿՄ վար­չու­թյան նա­խա­գահ Սա­սուն Մի­քա­յե­լյա­նի պա­տա­հա­բար բե­կո­րա­յին վնաս­վածք ստա­նա­լու մա­սին պատ­մող տե­սա­նյութն էր:

Ան­հան­գս­տա­նա­լով «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյունն ա­վե­լի մեծ ար­ժեք է, քան Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տը» եղ­կե­լի ձևա­կերպ­ման հե­ղի­նա­կի` «լե­գեն­դար» հրա­մա­նա­տա­րի, ո­րը նո­յեմ­բե­րի 9-ից մինչ օրս մեկ հո­դա­բաշխ բառ ան­գամ չի ար­տա­բե­րել «ա­ռող­ջու­թյամբ», հա­մա­ցան­ցում փոր­ձե­ցինք ո­րո­շա­կի տե­ղե­կու­թյուն ստա­նալ նրա որ­պի­սու­թյու­նից: Հե­տաքր­քիրն այն է, որ «բաց­բե­րան» Google-ը մեզ ու­ղեկ­ցեց 90-ա­կան­ներ և…

…Եվ պարզ­վեց, որ Սա­սուն Մի­քա­յե­լյա­նը 1993-ին ըն­դուն­վել և 1998-ին ա­վար­տել է Չա­րեն­ցա­վա­նի Գրի­գոր Մա­գիստ­րո­սի ան­վան այն հա­մալ­սա­րա­նը, ո­րը հիմ­նադր­վել է նրա «ըն­դուն­վե­լուց» եր­կու տա­րի հե­տո միայն`1995-ին:

Հ.Գ. Եզ­րա­հան­գու­մը մեկն է` Նի­կո­լի ու նրա հան­ցա­վոր «թայ­ֆա­յի» հա­մար սուտն ու կեղ­ծի­քը ոչ միայն կեն­սա­կերպ են, այլ նաև պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։