«Իրանը չի ընդունում ահաբեկիչների ոճով մարդկան...

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը չի ընդունում մարդկանց ահաբեկիչների ոճով գլխատումը, ինչպես նաև քաղաքների և անմեղ բնակիչների ուղղությամբ հարվածները: Այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Ղաթիբզադեն նշել է, որ Իրանը չի հանդուրժի ահաբեկիչներին  բնորոշ չարագործություններ, մարդկանց գլխատում կամ հարձակումներ քաղաքների և անմեղ մարդկանց վրա:

Ղաթիբզադեն հակամարտության երկու կողմերին «կոչ է արել պահպանել միջազգային կանոնները»։