Իրանի զենքի առևտուրը սկսվելու է հոկտեմբերի 18...

ՄԱԿ-ում Իրանի պատվիրակության ներկայացուցիչը նշել է, որ Իրանի զենքի առևտուրը կսկսի հոկտեմբերի 18-ից և զենքի էմբարգոյի ավարտից հետո:

ՄԱԿ-ում Իրանի պատվիրակության խոսնակ Ալիռեզա Միրյուսեֆին հավելել է, որ ՄԱԿ-ը և անդամ երկրների մեծամասնությունը դեմ են Իրանի նկատմամբ ԱՄՆ առավելագույն ճնշման քաղաքականությանը:

Ալիռեզա Միրյուսեֆին ասել է.«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը և ՀԳՀԾ-ն խախտելու ԱՄՆ ջանքերը հանգեցրել են ա՛խարհում այդ երկրի մեկուսացմանը»:

ՄԱԿ-ում Իրանի պատվիրակության խոսնակն ասել է, որ Իրանը շատ բարեկամներ  և առևտրային գործընկերներ ունի, որոնք ունեն զենքի հզոր արդյունաբերություն  և կարող են  պաշտպանել իրենց արտաքին հարձակումներից:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի համաձայն, Իրանի զենքի էմբարգոն կչեղարկվի հոկտեմբերի 18-ին: