Իրանի քաղաքացիների՝ ցամաքային անցակետով ՀՀ մո...

Իրանի քաղաքացիների՝ ցամաքային անցակետով ՀՀ մուտք գործելու արգելքը վերացվել է։ Այս մասին գրառում է հայտնվել Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում․

«Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ 2021 թվականի հունվարի 11-ից ՀՀ ամբողջ տարածքում գործող կարանտինը երկարաձգվել է ևս վեց ամսով /մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը ներառյալ/՝ պայմանավորված COVID-19 հիվանդությամբ։
Միաժամանակ հայտնում ենք, որ փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ մուտք գործելու ընթացակարգի մեջ։

2021թ. հունվարի 12-ից վերացվել է ԻԻՀ քաղաքացիների՝ ցամաքային անցակետով ՀՀ մուտք գործելու արգելքը։

Հիշեցնենք, որ օդային և ցամաքային ճանապարհով ՀՀ մուտք գործելիս պետք է ներկայացնել COVID-19-ի բացասական արդյունքով թեստ որևէ բժշկական կենտրոնից անգլերեն լեզվով՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության»։