Իրանի համար օրակարգային է ճանապարհների խոչընդ...

Իրանն ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձմանը: Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանում Իրանի դեսանությունից։

«Իրանը հետամուտ կլինի հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ առևտրի դյուրացման տարբեր եղանակներին», - ասված է պատասխանում։ Բացի այդ, նշվում է նաև, որ Իրանի համար հարևանների հետ հարաբերություններն առաջնային են: ՀՀ-ում Իրանից դեսպանությունից հայտնում են` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարությունում հարևանների հետ հարաբերություններն արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից են:

«Հետևաբար, Թեհրանն ընդլայնելու է հարաբերությունները բոլոր հարևան երկրների հետ՝ հավասարակշռված, բայց գերակա առաջնահերթությամբ: Իրանը փորձում է իր կարողություններն օգտագործել բոլոր հարևանների մասնակցությամբ տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար: Ըստ այդմ՝ օրակարգային է հատկապես բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ճանապարհին խոչընդոտների ու խնդիրների վերացումը», - նշում են դեսպանությունից։