Իրանի արտգործնախարարը հաստատել է իր մասնակցու...

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հաստատել էոր շաբաթ օրը Օմանում կմասնակցի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ անուղղակի բանակցություններին։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը։

2025թ. հոկտեմբերի 18-ին լրանում է Գործողությունների համապարփակ եւ համատեղ ծրագրի գործողության ժամկետը, որից Իրանը մասնակի հեռացել էր 2018թ. ԱՄՆ համաձայնագրից դուրս գալուց հետո։ Մասնակից երկրները տագնապ են հնչեցնում նոր փաստաթղթի բացակայության պատճառով։