Իրանցի դիվանագետների այցը «ՎԵՏՕ»-ի գրասենյակ...

Իրանցի դիվանագետների այցը «ՎԵՏՕ»-ի գրասենյակ, կարելի է համարել Հայաստանի նորագույն պատմության մեջ եզակի երեւույթ, քանի որ դժվար է հիշել, որ իրանական դեսպանատան դիվանագետները նման բաց հանդիպում ունենային հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչների հետ։

Այն, որ նախկին իշխանությունների օրոք տարբեր դեսպանատներ հանդիպումներ էին ունենում այն ժամանակվա ընդդիմության, ներկայիս իշխանության ներկայացուցիչների տարբեր հատվածների հետ, երբեմն էլ աջակցում եւ այլն, հասկանալի էր։ Այդ ամենին հասարակությունը, կարծես թե սովորել էր։ Բայց երբեք այդ դեսպանատների ցանկում Իրանը չկար, քանի որ մշտապես պահպանում էր հյուրընկալ երկրի գործերին չխառնվելու սկզբունքը։ Ասել, թե հիմա խախտում է այդ սկզբունքը սխալ կլինի։

Այցը ավելի շատ կարելի է համարել յուրատեսակ՝ հաշվի առնելով, որ «ՎԵՏՕ»-ն հանդես է գալիս հակասորոսականության դիրքերում եւ հետեւաբար նաեւ՝ Իրանի համար՝ իրանա-ամերիկյան հարաբերությունների լարվածության ներկա փուլում, այս այցը իր հարեւանի իշխող համակարգում սորոսական դեմքերին ճանաչելու փորձ էր։

Ակամա հիշում ենք Իրանում Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը այլ պետությունների գործակալների հետ կապված։ Միաժամանակ նաեւ Իրանում ժամանակին պտտվեցին տեղեկություններ Հայաստանում ամերիկյան գործակալների հետ կապված։ Որքան էլ այս բոլորը իրար հետ չուզենանք կապել, սակայն հարց է առաջանում, իսկ արդյոք իրանցի դիվանագետները հենց իշխանության ներսում եղած այլոց շահերի սպասարկողներին չէին ուզում ճանաչել, իրենց անելիքն իմանալու եւ իրենց ապահովագրելու համար։

Ընդ որում, ուշադրություն է պետք դարձնել, դա անում են բաց կերպով, ինչ որ ուղերձներ թերեւս փոխանցելով կամ պաշտոնական Երեւանին այս քայլով, կամ էլ արտաքին խաղացողներին։ Իրանը դասական պետություն է եւ սիրում է սիմվոլների լեզվով խոսել։ Մնում է հասկանալ այս այցի սիմվոլիկան ու գաղտնագիտությունը։