Իրականում գերիների վերադարձի մասին պայմանավոր...

Այդ օրը գերիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություն իրականում չի եղել: Այս մասին Ազատության եթերում հայտարարել է Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքերով, ուղղակի հույս է եղել, որ այդ թռիչքն իր հետ լավ լուր կբերի ու հնարավոր կլինի գերիներ տեղափոխել Հայաստան:

ԱԺ փոխխոսնակը ընդունելի է համարում առկա դժգոհությունները. «Անկախ նրանից, որ բարձրաստիճան պաշտոնյա որևէ նման հայտարարություն չի արել՝ ամեն դեպքում ես համարում եմ, որ պետք է այդ ապատեղեկատվության համար ներողություն խնդրել քաղաքացիներից, ծնողներից, որ նման ցնցում էինք ենթարկել»:

Դիտարկմանը, որ Մանե Գևորգյանն է այդ մասին ասել, Տիգրան Ավինյանի գրասենյակից են ասել, որ հետաձգվել է, ոչ թե նման բան չկա, Անդրանիկ Քոչարյանն է խոսել պայմանավորվավծությունների մասին, Սիմոնյանն ասաց, որ Քոչարյանի ասածը կմեկնաբանի այնպես, որ խոսքը վերաբերում է ամսի 9-ի հայտարարության 8-րդ կետին, որով նախատեսվում է բոլոր պահվող անձանց. «Ինչ վերաբերում է Մանե Գևորգյանի ու գրասենյակի ասածին, ապա մենք մշտապես սպասում ենք, որ այդ չվերթներն իրենց հետ բերելու են մեր ռազմագերիներին: Որևիցե կոնկրետ տեղեկություն ձեր նշած մարդիկ չեն ասել ու չեն ասել ու չեն հաստատելօ: Եղել է դեզինֆորմացիա, որի համար ես ներողություն եմ խնդրում»: