Իրականում դրանք վարժական հավաքներ չեն․ ռազմակ...

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«Կարդում ենք ՊՆ-ի հաղորդագրությունը.

«Օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ»։

ՎԱՐԺԱԿԱՆ հավաքի մասնակիցը հեռացել է ՄԱՐՏԱԿԱՆ դիրքից։

Էս անհեթեթությունն իրականում ոչ թե ՊՆ-ի մամուլի հաղորդագրությունը գրողի գլխից է գալիս, այլ նիկոլապետության խայտառակ օրենքներից։

Օրինակ՝ այսպես կոչված, «25-օրյա ուսումնավարժական հավաքներ» կոչվածն իրականում վարժական հավաքներ չեն, այլ ընդամենը 7-օրյա թեթև պատրաստությունից հետո մարդկանց 2 շաբաթով տանում են առաջնագիծը պահելու՝ շատ լավ գիտակցելով, որ թշնամու հարձակման դեպքում այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը առաջնագիծը պահել չի կարողանալու։

Վերջում էլ կասեն. «Ըհըն, ի՞նչ աներ խեղճնիկոլը, եթե մոբը վատն էր, լավ չկռվեց, դասալքեց»»։