Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն նոր պետ...

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով՝ երեկ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Նարինե Հակոբյանը: Այս պաշտոնը թափուր էր մնացել Արա Ֆիդանյանի՝ ՀՀ փոխոստիականպետ նշանակվելուց հետո:

Հակոբյանի նշանակման մասին տեղեկացանք ոստիկանությունից: Մինչ այս, Նարինե Հակոբյանը զբաղեցնում էր Ինտերպոլի ԱԿԲ-ի ինֆորմացիայի մշակման եւ վերլուծության բաժնի հատուկ կարեւորագույն գործերով ավագ օպերլիազորի պաշտոնը:

 
Նարինե Հակոբյանի կենսագրությունը

Ծնվել է 1980 թ. հունիսի 23-ին, Երեւան քաղաքում:

1997-2001 թթ.՝ սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի բակալավրիատը «ֆրանսերեն լեզու եւ գրականություն» մասնագիտությամբ

2001-2003 թթ.՝ սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի մագիստրատուրան «ֆրանսերեն լեզու» մասնագիտությամբ

25.02.2004-27.02.2012 թթ.՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի քրեական հանցագործությունների եւ միջազգային հետախուզության բաժնի օպերլիազոր

27.02.2012-30.03.2013 թթ.՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի օպերատիվ կապի եւ տեխնիկական միջոցների ապահովման բաժնի ավագ օպերլիազոր

30.03.2013-11.09.2020 թթ.՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ինֆորմացիայի մշակման եւ վերլուծության բաժնի հատուկ կարեւորագույն գործերով ավագ օպերլիազոր

ՀՀ ոստիկանության պետի 2020 թ. սեպտեմբերի 11-ի հրամանով նշանակվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ:

Պարգեւատրվել է՝

ՀՀ ոստիկանության եւ այլ գերատեսչությունների մեդալներով եւ կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: