Ինձ որևէ մեղադրանք չի առաջադրվել․ Բագրատ Եսայ...

Բագրատ Եսայանը գրում է․

«Հարգելի գործընկերներ, նախ շնորհակալ եմ ինձ աջակցելու համար։ Տեղեկացնում եմ, որ ինձ որևէ մեղադրանք չի առաջադրվել, նորից հարցաքննություն արվեց, տրվեցին նույն հարցերը, որոնց, բնականաբար հրաժարվեցի պատասխանել, այս ամենը նորից գնահատելով քաղաքական ենթատեքստով իրականացվող քրեական հետապնդում ընդդիմության նկատմամբ։ Բնականաբար, շարունակելու եմ նիկոլի ԱԱԾ-ի հաղորդագրության հետքերով հետևողական քայլեր անել, որոնց մասին ձեզ տեղյակ կպահեմ»։