Ինչու՞ է ընդդիմությունը մոլորեցնում հանրությա...

Մամուլի հիմնական թիրախում իշխանություններն են և նրանց գործողությունները, սակայն չպետք է մոռանալ, որ կարևոր է հանրությանը ներկայացնել, թե ինչ են առաջարկում ընդդիմադիրները: Իրականությունն այն է, որ իշխանության մանիպուլիացիաների մասին մշտապես խոսող ընդդիմադիրնեը ևս օգտվում են այդ գործից և հաճախ իրական խնդիրների մասին խոսալու փոխարեն փորձում են մոլորեցնել այդ նույն հանրությանը:

Պատերազմից զատ ընդդիմադիրները հաճախ սիրում են խոսել տնտեսությունից և այն վիճակից, որում այն գտնվում է: Ընդդիմադիրները վստահ են, որ տնտեսությունը աղետալի վիճակում է: Ամեն անգամ նոր ժամկետներ են նշում, երբ պետք է սով սկսվի, սակայն իրենց բոլոր այդ գուշակությունները չեն փորձում համեմել թվերով, որպեսզի մարդը իրականում տեսնի, որ վատ է կամ որ վատ է լինելու:

Տնտեսություն լավ կամ վատ վիճակի մասին խոսելու համար առաջին հերթին պետք է ուսումնասիրել ֆինանսական շուկան, որից շատ բան ակնհայտ է դառանում: Վարկերի առումով, օրինակ բանկերը 2020 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով տվել են  4 տրիլիոն 181 միլիարդ 799 մլն դրամ: Ընդ որում առևտրային բանկերից վերցված վարկերը ամբողջ տարվա ընթացքում կյուն աճ է արձանագրել, միայն ապրիլ ամիսն է փոքր նվազում արձանագրել, որն ակնհայտորեն համավարակով պայմանավորված տնտեսական պասիվության արդյունք է եղել: Ապրիլ ամսից հետո աճը շարունակվել է:

Անցած 2020 թվականը կրիտիկական չի եղել, ավելին զարգացման միտում է ունեցել նաև տրանսֆերտների իմաստով: Ըստ պաշտոնական տվյալների 2020 թվականի դեկտեմբերի տվյալներով տարվա ընթացքում ֆիզիկական անձանց անունով Հայաստան կատարված փոխանցումները  կազմել են 1 միլիարդ 841 միլիոն 679 հազար դոլար, իսկ արտահոսքը կազմել  է 1 միլիարդ 267 միլիոն 340հազար դոլար: 2019 թվականի համեմատ գումարի ներհոսքի թիվը պակաս է 117 մլն դոլարով, բայց եթե դիտարկենք  Հայաստանից դուրս եկած գումարների դիտանկյունից, ապա ակնհայտ է դառանում 2020-ի առավելությունը: 2019 թվականին  ֆիզիկական անձանց անունով Հայաստան է փոխանցվել 1 միլիարդ 958 միլիոն  573 հազար դոլար, իսկ  դուրս է եկել 1 միլիարդ 454 միլիոն 552 հազար դոլար: Այս թվերի համադրությամբ կստանանք, որ Հայաստան մտած և դուրս եկած գումարների տարբերությունը ի օգուտ ներհոսքի 2019 թվականին կազմել է 504 մլն դոլար, իսկ 2020-ին 574 մլիոն դոլար, այսինքն 2020-ին 70 մլն դոլար ավել գումար է մնացել Հայաստանում:

Պետական պահուստի մասով ևս թվերը գոնե մտահոգվելու առիթ չեն տալիս: Պետական պահուստների նվազում եղել է համավարակի առաջին փուլում և պատեազմի ամիսներին, իսկ տարվա ավարտին այն գրեթե վերականգնվել է և կազմել է 2 միլիարդ 605 մլն դոլար:

Մի բան ակնհայտ է, որ համավարակն ու պատերազմը լուրջ մարտահրավերներ են առաջացրել Հայաստանի տնտեսության համար, բայց դրանք այն տեսքը չունեն, ինչ ներկայացվում է շատ ընդդիմադիրների կողմից: Եվ եթե իրականում տնտեսական աղետալի կանխատեսումներ անողներ իրապես մտահոգ են Հայաստանի ապագայով, ապա կթիրախավորեն իրական տնտեսական խնդիրները և նաև լուծումներ կառաջարկեն: Այստեղ իշխանության ով լինելը կարևոր է՝ բոլորս նույն նավում ենք...

Հ.Գ. Հանրության համար այս օրերին առավել ակնառու են թանկացումները, որոնք նկատվել են շուկայում, այս մասով առանձին հրապարակում կունենանք առաջիկայում, որում կխոսենք թանկացումների օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից: